«Պապոյանը գլուխը պատին է տալիս, բոլորը խաբում են… բանկրոտ ենք, ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք». Ծաղկագործ

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակելու է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է ՝ որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։ «Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակվում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։ Նախորդ տարի ամռանը հայ ծաղկագործները կրկին բախվել էին այս խնդրին, մի քանի անգամ բողոքի ակցիա արեցին, պահանջեցին լուծում տալ խնդրին, քանի որ ծաղիկներն ուղղակի թափում էին փողոցում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով