Ամերիկյան զորքերի դուրսբերումը Եվրոպայից կխաթարի ՆԱՏՕ-ի հակառուսական քաղաքականությունը, գրում է Junge Welt ամսագիրը։ «Եթե ամերիկյան զորքերի կրճատումը շարունակվի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ռազմական ռազմավարությունը դատապարտված է ձախողման»,- նշվում է հոդվածում։ Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Գերմանիայում ռազմական կոնտինգենտի հնարավոր կրճատման մասին: Կարճ ժամանակ անց Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը հաստատեց 12-18 ամսվա ընթացքում երկրից 5000 զինծառայողների դուրսբերման որոշումը:



