Պուտինը կարևորել է Ռուսաստանի միջուկային ուժերի հետագա զարգացումը

Ռուսաստանը կարևոր է համարում իր միջուկային ուժերի պատրաստության հետագա կատարելագործումն ու դրանց բոլոր բաղադրիչների զարգացումը. ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի հետ համատեղ միջուկային ուժերի վարժանքների ժամանակ։ «Կարևոր է շարունակել բարելավել ռազմավարական և մարտավարական միջուկային ուժերի պատրաստվածության մակարդակը և զարգացնել դրանց բոլոր բաղադրիչները», – ասաց նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6080

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով