ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյան կարգավորման շուրջ երկխոսության մեջ առաջընթաց է արձանագրվել. պակիստանցի սենատոր

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեջ առաջընթաց է արձանագրվել, սակայն խաղաղության հասնելու երաշխիք դեռևս չկա, ՌԻԱ Նովոստի -ին հայտարարել է պակիստանցի սենատոր Աֆնանուլլահ Խանը։ «Կարելի է ասել, որ առաջընթաց կա։ Սակայն, ինչպես նախկինում նշել էի, արդեն եղել են իրավիճակներ, երբ մենք կարծում էինք, թե դրանք պետք է ավարտվեն որոշակի ձևով, բայց դա տեղի չունեցավ», – ասել է սենատորը։ Խանը նշել է, որ ԱՄՆ-ը սպառել է իր սպառազինության պաշարների գրեթե 90%-ը, դրանց վերականգնման համար կպահանջվի երեքից հինգ տարի, և այդ պատճառով ԱՄՆ-ը հնարավորություն չունի երկարատև պատերազմ վարելու։ Սենատորի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը մարտական գործողություններ վարելու հնարավորություն ունենար, Իսրայելը կդրդեր ԱՄՆ-ին վերսկսել դրանք։ Ներկայումս Պակիստանը հանդես է գալիս որպես գլխավոր միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով