Աֆղանստանում աղջիկների համար ամուսնության տարիքն իջեցվել է մինչև ինը տարեկան

Աֆղանստանի իշխանություններն օրենքով սահմանված նվազագույն տարիքը, որից սկսած աղջիկը կարող է ամուսնանալ, իջեցրել են մինչև ինը տարեկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ը՝ հղում անելով The Times թերթին։ Ինչպես հաղորդում է թերթը, փոփոխություններն ամրագրված են «Ամուսինների համատեղ կեցության դադարեցման սկզբունքները» խորագրով պաշտոնական փաստաթղթում։ Հոդվածում նշվում է, որ կառավարությունն ըստ էության չեղարկել է աղջիկների համար ամուսնության նվազագույն տարիքը՝ ամուսնության հնարավորությունը կապելով սեռական հասունացման շրջանի մեկնարկի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով