Հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը մտել է ակտիվ փուլ։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական դաշինք և կուսակցություն, սակայն ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարն այս ընտրություններում ընթանալու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության՝ գործող իշխանությունը կազմող ՔՊ-ի, և ընդդիմադիր երեք կամ չորս ուժերի միջև։ 168 TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծում է, որ այս ընտրություններում ընդդիմության գլխավոր խնդիրն ընտրողների մասնակցության բարձր տոկոս ապահովելն է։ Քաղտեխնոլոգը նաև հավելեց, որ, եթե քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 55-60 տոկոսը, այդ դեպքում իշխանության վերարտադրվելու շանսերն էապես նվազում են։ «Սա տարրական թվաբանություն է։ Ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում իշխանությունը, մանավանդ՝ այս իշխանությունը, որն արդեն օբյեկտիվորեն հոգնեցրել է հասարակությանը։



