Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը. ժողովուրդը փոփոխություն է ուզում. Նարեկ Կարապետյան

Հարցումները փաստում են՝ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում։ Հանրությունը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի գործունեությունից, մարդիկ փոփոխություն են ցանկանում։ ​ Վարչապետի պաշտոնի համար Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան մրցապայքարում հաղթում է Կարապետյանը։ ​ Հարկ է նշել, որ Փաշինյանի գլխավորած ուժը նույնպես պարտվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում և չի ստանում ձայների մեծամասնություն։ ​ Ժողովուրդը չի ցանկանում, որ 300,000 ադրբեջանցիներ տեղափոխվեն Հայաստան։ Ժողովուրդը ցանկանում է 300,000 աշխատատեղ։ Ժողովուրդը ցանկանում է ունենալ վարչապետ, որով կհպարտանա, ոչ թե առաջնորդ, ով կստորացնի սեփական ժողովրդին։ ​Հունիսի 7-ին ոչ ոք չպետք է տանը մնա։ Մեծ փոփոխությունների համար մեզ անհրաժեշտ է մեծ հաղթանակ։ Հայաստանում փոփոխություններ լինելու են։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյան

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6080

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով