Ամերիկացիների ավելի քան 60%-ը դեմ է Իրանի հետ պատերազմին. Fox News-ի հարցումը

Fox News հեռուստաալիքի անցկացրած նոր հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 60 տոկոսն այժմ դեմ է պատերազմին՝ անցյալ ամսվա 55 տոկոսի համեմատ, ընդ որում՝ 91 տոկոսը հակամարտությունն է համարում տնտեսական ցնցումների առաջացման պատճառ: Հարցվածների ավելի քան երեք քառորդը հայտարարել է, որ տնտեսական պայմանները վատ են. 77 տոկոսը իրավիճակը որակել է որպես վատ՝ անցյալ ամսվա 73 տոկոսի և մեկ տարի առաջվա 71 տոկոսի համեմատ: Կտրուկ աճել է նաև տնտեսության ոլորտում Թրամփի գործողություններից դժգոհողների թիվը՝ մեկ տարի առաջվա 56%-ից այժմ հասնելով 71%-ի։ Նախագահի գործունեության ընդհանուր վարկանիշը շարունակում է անկում ապրել. ամերիկացիների 61%-ը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նրա աշխատանքին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով