Պուտինի հայկական հաշվարկը. Նախընտրական աջակցություն ՔՊ-ի՞ն, թե՞ հետընտրական պատժամիջոցներ՝ ՀՀ-ին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) Հայաստանի կարգավիճակի հարցը։ «Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի բարգավաճել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին անդամակցելու կամ մերձենալու դեպքում: Իրականում դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- ասել է նա: Նույն միտքը, ավելի ընդհանրական ձևակերպումներով, մայիսի 9-ին արտահայտել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թեև Հայաստանի «եվրոպական նկրտումների» առնչությամբ Ռուսաստանից «մտահոգություններ» են հնչում արդեն մի քանի տարի, սակայն նման կտրուկ կերպով՝ «կքննարկվի ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը» ձևակերպում առաջին անգամ է ներկայացվում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով