Լավ, այսքան ծառայամիտ լինես, թքես ուսադիրիդ հեղինակության վրա ու շեֆ Նիկոլիդ ցուցումը դարձնես հանձնարարական կամ հրաման. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ, այսքա՞ն ատել Պետությունը, պետական համակարգը, պետական, անվտանգային կառույցների հեղինակությունը, վարկը, սպայի ուսադիրի պատիվը, որ ցնորական քաղաքական պատվեր տաս ԱԱԾ-ին ու շարադրություն ստանաս։ Լավ, այսքան ծառայամիտ լինես, թքես ուսադիրիդ (անգամ անարժանբստացած ու շատ թարմ), գերատեսչությանդ, ենթակա սպաներիդ հեղինակության վրա ու շեֆ Նիկոլիդ ցուցումը դարձնես հանձնարարական կամ հրաման։ Ավելին, որքան անպատիվ լինես, որ ուսադիրիդ, սպայիդ կոչման հեղինակությունը ոտնատակ տաս ու էշություն գրես, իբրեւ օպերատիվ տեղեկություն ու դա դարձնես զեկուցագիր… Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր։ Էն տակի քննչականին չեմ էլ անդրադառնում, նրանք վաղուց հատակում են։ Սա գրում եմ, իբրեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով