Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբերանվտանգության կրթության ոլորտում

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ) հայտարարում է թվային անվտանգության վերաբերյալ գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանն ուղղված «Կիբերանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի շրջանակում կանցկացվեն «Կիբերանվտանգության հիմունքներ» խորագրով անվճար դասընթացներ, որոնց ընթացքում 14-17 տարեկան դպրոցականները կծանոթանան կիբերանվտանգության հիմնական թեմաներին, կսովորեն անվտանգ գործել թվային միջավայրում և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ ժամանակակից թվային սպառնալիքները հասկանալու և դրանցից պաշտպանվելու համար։ «Թվային աշխարհում անվտանգությունը դարձել է ոչ միայն տեխնիկական, այլև կրթական առաջնահերթություն։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք օգնում են երիտասարդներին ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և անվտանգ ու պատասխանատու կերպով օգտվել տեխնոլոգիաներից։ Վստահ ենք, որ այս ծրագիրը դեռահասներին կտա կարևոր հմտություններ, որոնք օգտակար կլինեն թե՛ առօրյայում, թե՛ ապագա մասնագիտական ճանապարհին», -նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև արդի թվային ռիսկերին, ներառյալ՝ արհեստական բանականությամբ պայմանավորված սպառնալիքներին, deepfake տեխնոլոգիաներին և առցանց մանիպուլյացիաների մեխանիզմներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով