ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու մեծ փաթեթով. Էլինար Վարդանյան

Վաղը հանդիպելու ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու ենք մեծ փաթեթով՝ իշխանությունների վիրավորանքների, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների բազմաթիվ և կոնկրետ օրինակներով։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Էլինար Վարդանյանը։ «Ներկայացնելու ենք մեր և ընտրարշավին մասնակցող ընդդիմադիր մյուս ուժերի հանդեպ իրականացվող ապօրինությունները: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ տեսնելու են, ֆիքսելու են, արձագանքելու են: Իսկ եթե՝ ոչ, կրկին ենք դիմելու, մինչև կլսեն, կտեսնեն»,– հավելել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9962

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով