Միացյալ Նահանգները հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորման տարբեր ուղիների վերաբերյալ տեղեկատվության համար։ Այս մասին հայտարարություն է տեղադրվել Պետքարտուղարության կայքում։ «Մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկվել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական ցանցերի խափանմանը հանգեցնող տեղեկատվության համար», – նշված է հայտարարության մեջ։ Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Լիբանանում ԱՄՆ-ի հիմնական նպատակը «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների լիակատար զինաթափումն ու Լիբանանի կառավարության լիակատար և բացառիկ վերահսկողության վերականգնումն է իր տարածքում։ Պետքարտուղարությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ինն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են «Հեզբոլլահ»-ի զինաթափմանն ուղղված գործողություններին խոչընդոտելու համար։ Տեղեկությունների համաձայն՝ դրանց թվում են Լիբանանի խորհրդարանի անդամներ, Լիբանանում Իրանի դեսպանը և Լիբանանի անվտանգության պաշտոնյաներ, որոնք չարաշահել են իրենց դիրքը կազմակերպությանն օգուտ տալու համար։ ««Հեզբոլլահ»-ի շարունակական նվիրվածությունն ահաբեկչությանը և զինաթափվելուց հրաժարվելը խոչընդոտում են Լիբանանի կառավարությանը ապահովել այն խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը, որին արժանի է նրա ժողովուրդը», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։



