Կոնգոյում Էբոլա տենդից մահացությունների թիվն աճել է. AP

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ենթադրաբար, Էբոլայից մահվան դեպքերի թիվը հասել է 160-ի: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ըստ հրապարակման՝ Կոնգոյի իշխանությունները մայիսի 21-ին հաղորդել են, որ երկրի երկու նահանգում գրանցվել է 160 ենթադրյալ մահ և 671 ենթադրյալ վարակման դեպք։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ երկրում, ենթադրաբար, Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 139-ի, վարակվածների թիվը գերազանցել է 600-ը։ ԱՀԿ-ն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը համարել է արտակարգ և այլ պետությունների համար վտանգ ներկայացնող։ ԿԴՀ-ում Էբոլա տենդի նախորդ բռնկումն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով