Ակնեն մաշկային խնդիր է, որն առաջանում է, երբ մազապարկը խցանվում է ճարպով: Ակնեն առավել տարածված է դեռահասների շրջանում։ Պատճառների, բարդությունների և բուժման եղանակների մասին զրուցել ենք մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ։ – Ի՞նչ է ակնեն, ինչի՞ հետևանքով է առաջանում։ – Ակնեի պատճառները շատ են, բայց եթե փորձում ենք բնորոշել հիվանդությունը, ապա օգտագործում ենք մի քանի տերմին․ լինում է քրոնիկական, բորբոքային, բազմապատճառ ու բազմագործոն։ Տարանջատում ենք երեք մեծ հիմնական պատճառ․ ճարպագեղձերի գերաշխատանքը, որն ունի նպաստող գործոններ, արտատար ծորանների խցանումը և հետագա բորբոքման ձևավորումը։



