Եվրոպան մտադիր է մեծացնել ազդեցությունը ՆԱՏՕ-ում. Ֆրանսիայի ԱԳՆ

Եվրոպան մտադիր է մեծացնել ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն վերանայում է իր ներկայությունը Եվրոպայի երկրներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ժամանելով Շվեդիայի Հելսինգբորգ քաղաք՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: «Պահը, երբ ԱՄՆ-ն վերանայում է Եվրոպայում դաշինքի շրջանակներում իր մասնակցության և ներկայության մակարդակը, հենց հնարավորություն է Ֆրանսիայի և եվրոպացիների համար՝ զարգացնելու այնտեղ իրենց տեսլականը, իրենց ներուժը, մի խոսքով՝ եվրոպականացնելու ՆԱՏՕ-ն», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Բարոյի կարծիքով՝ Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ում «ստանձնում են լիակատակար պատասխանատվությունը»: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շատ լուրջ վերանայման կենթարկի ուղեգիծը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ դաշինքը Վաշինգտոնին չօգնեց Իրանի շուրջ ստեղծված իրադրությունում, թեև ԱՄՆ-ն «տրիլիոնավոր դոլար է վճարում ՆԱՏՕ-ի համար»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9962

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով