Լիտվայում օդային մաքսանենգության գործով ձերբակալվել է 13 ոստիկան և սահմանապահ

Լիտվայի ոստիկանությունը հայտնում է, որ օդային մաքսանենգության հետաքննության շրջանակում ձերբակալվել է 13 ոստիկան և սահմանապահ, հաղորդում է Delfi-ն։ Ըստ ոստիկանության գլխավոր կոմիսարի տեղակալ Մարյուս Դրաուդվիլայի՝ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 27 մարդ։ Սա 2025 թվականի դեկտեմբերին սկսված գործողության շարունակությունն է, երբ ոստիկանությունը ձերբակալել էր հանցավոր խմբավորման ոչ միայն անդամներին, այլև առաջնորդներին։ Ձերբակալված աշխատակիցներից 8-ն աշխատում էին Շալչինինկայի շրջանի ոստիկանական կոմիսարիատում, երկուսը՝ Վիլնյուսի պետական սահմանային կոմիտեում, երեքը՝ Պետական սահմանի պահպանության ծառայությունում։ Ձերբակալվել է նաև Շալչինինկայի շրջանի համայնքապետարանի մեկ աշխատակից։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին մաքսանենգությամբ բարձված օդերևութաբանական օդապարիկների հաճախակի վայրէջքների պատճառով Լիտվայում կաթվածահար էր եղել օդանավակայանների աշխատանքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով