Ռոբերտ Ամստերդամը՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի առնչությամբ Ռուբինյանի ստերի մասին

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը անդրադարձել է ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի կեղծ հայտարարություններին. «Անկեղծորեն զվարճալի է հետևել, թե ինչպես է Հայաստանի գործող իշխանությունն իր կաբինետով ու արբանյակներով հուզված տոնում «դարի բացահայտումը»։ Նրանց թվացել է, թե Ջեֆրի Էփշտեյնի անվան հետ կապված ինչ-որ անհեթեթ փաստաթուղթ կամ պատահականություն գտնելով՝ կկարողանան ինձ վարկաբեկել ու մեծ աղմուկ բարձրացնել։ Ինչպես միշտ, նրանց հետաքրքիր չի եղել իրականությունը. նրանց պետք էր հերթական էժանագին մանիպուլյացիան և վարկաբեկելը։ Ի հեճուկս իրենց՝ ճշմարտությունն այլ է, իսկ ես այն թաքցնելու սովորություն չունեմ։ Այս տեսանյութում ներկայացնում եմ ողջ եղելությունը։ Իրական փաստերով ջրի երես եմ հանում այն սուտն ու հիստերիան, որով փորձում են կերակրել հանրությանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով