Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ես կրկին անգամ դիմում եմ հարազատներիս, ընկերներիս, մտերիմներիս՝ շատ լավ իմանալով, որ նրանց գերակշիռ մասը հետևում է իմ ֆեյսբուքյան էջին (արձագանքելը պարտադիր չէ, ձեր ցավը տանեմ, հասկանալի է, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում). Անպայման մասնակցեք առաջիկա ընտրություններին և իմացեք՝ եթե դու ընտրում ես Ադրբեջանի ղեկավարի խոսույթն առաջ քաշող և նրա կողմից սատարվող, հանուն աթոռի՝ ադրբեջանական շահերի սպասարկուի դերն ինքնակամ ստանձնած Նիկոլ Փաշինյանին, ապա առնվազն համաձայն ես, որ. 1) Ադրբեջանին դեռ պետք է հանձնվեն նորանոր տարածքներ, որոնցից առնվազն մեկի դեպքում՝ Տիգրանաշեն (Քյարքի), փակվելու է Հայաստանի զարկերակը, 2) Արցախը ոչ միայն մերը չէ, այլ նաև մերը չի էլ եղել,



