Ռուբիոն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մասին. դա չի ավարտվի այս կամ այն կողմի ռազմական հաղթանակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջվա պես պատրաստ է վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական ջանքերը, որոնք որոշ ժամանակավորապես կասեցվել էին, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Associated Press-ը։ Եվրոպայում, հատկապես մերձբալթյան երկրներում առկա մեծ մտահոգությունների ֆոնին, թե վարչակազմի շահագրգռվածությունը հակամարտության դադարեցման հարցում թուլանում է, Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կարծել, որ «պատերազմը կարող է ավարտվել միայն բանակցությունների միջոցով կարգավորմամբ»։ «Դա չի ավարտվի այս կամ այն կողմի ռազմական հաղթանակով»,- ասել է նա։ Բանակցությունների նախորդ փուլերը, ցավոք, եղել են «անարդյունավետ», նշել է Ռուբիոն։ «Բայց եթե մենք բանակցություններ վարելու հնարավորություն տեսնենք, որոնք կլինեն արդյունավետ, այլ ոչ թե հակաարդյունավետ, և որոնք արդյունք տալու շանս կունենան, մենք պատրաստ ենք ստանձնել այդ դերը»,- հավելել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10105

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով