Թուլսի Գաբարդը լքում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը. Fox News

Թուլսի Գաբարդը հրաժարական է տալիս Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից՝ աջակցելու համար իր ամուսնուն «ոսկրերի քաղցկեղի չափազանց հազվադեպ տեսակի» դեմ պայքարում, հայտնի է դարձել Fox News-ին։ Գաբարդն այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուրբաթ Օվալաձև աշխատասենյակում անցկացված հանդիպման ժամանակ։ Ակնկալվում է, որ գերատեսչությունում նրա վերջին օրը կլինի հունիսի 30-ը։ «Fox News» հեռուստաալիքը ստացել է նրա պաշտոնական հրաժարականի դիմումը, որում Գաբարդն ասում է, որ ինքը «խորապես շնորհակալ է այն վստահության համար, որը ցուցաբերեցիք իմ հանդեպ, և վերջին մեկուկես տարվա ընթացքում Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը ղեկավարելու հնարավորության համար»։ «Ցավոք, ես ստիպված եմ ներկայացնել հրաժարականի դիմում, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 30-ից,- գրել է նա։- Ամուսնուս՝ Աբրահամի մոտ վերջերս ախտորոշվել է ոսկրերի քաղցկեղի չափազանց հազվադեպ տեսակ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10119

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով