168TV -ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է : Հաղորդման ընթացքում քննարկվել են ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունները, Հայաստանի իշխանությունների քայլերն ու ՌԴ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, ինչպես նաև հնարավոր հետևանքներն ու ռիսկերը։ Առանձնակի անդրադարձ է կատարվել Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի թեմային և Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին Ռուսաստանի արձագանքին։



