Իրանը անհամբերությամբ սպասում է գործարքի կնքմանը. Թրամփ

Իրանը անհամբերությամբ սպասում է գործարքի կնքմանը, Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ունենք ամենահզոր զինված ուժերն աշխարհում»,- ասել է նա՝ նկատի ունենալով Վենեսուելայում իրականացված արշավները և «այն, ինչ մենք արեցինք Իրանում»։ «Իրանը անհամբերությամբ սպասում է գործարքի կնքմանը, տեսնենք՝ ինչ կստացվի։ Բայց մենք նրանց ուժեղ հարված հասցրինք, և մենք ընտրություն չունեինք, քանի որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք չեն կարող դա ունենալ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10144

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով