Բարձր հարստացված ուրանի փոխանցման վերաբերյալ ցանկացած պահանջ անիմաստ է․ Իրանի ԱԳՆ

Ցանկացած պահանջ, որը վերաբերում է Իրանի կողմից իր բարձր հարստացված ուրանը ԱՄՆ-ին փոխանցելուն, անիմաստ է, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ԻՐՆԱ գործակալությունը։ «Մենք որևէ եզրակացության չենք հանգի, եթե փորձենք խորամուխ լինել Իրանում բարձր հարստացված ուրանին առնչվող մանրամասների մեջ»,- ասել է նա։ Բաղային հայտնել է նաև, որ Կատարի պատվիրակությունն այժմ բանակցություններ է վարում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ՝ հավելելով, որ Պակիստանը շարունակում է մնալ բանակցությունների գլխավոր միջնորդը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10150

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով