Հունգարիան արգելել է գյուղմթերքի ներմուծումն Ուկրաինայից

Հունգարիայի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ կեսօրին հրապարակվել է կառավարության որոշումը՝ Ուկրաինայից ստացվող որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների փոխադրմանն առնչվող միջոցառումների մասին, հաղորդում է Telex-ը։ Ըստ կանոնակարգի՝ ներմուծման արգելք է սահմանվում, օրինակ, տավարի, խոզի, ոչխարի և այծի մսի, թռչնամսի, ձվի, մեղրի, բանջարեղենի, հացահատիկի, ալյուրի, բուսայուղի և գինու նկատմամբ։ Ներմուծման արգելքը չի տարածվում այն բեռների վրա, որոնք Հունգարիայի տարածքով անցնում են միայն տարանցմամբ, սակայն նման բեռները ենթակա են խիստ պայմանների։ Կանոնների խախտման դեպքում փոխադրողը կարող է տուգանվել ապրանքի՝ առանց ԱԱՀ-ի արժեքի մինչև 100 տոկոսի չափով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով