Հեղուկացված բնական գազով բեռնված կատարական երրորդ լցանավն է անցնում Հորմուզի նեղուցով և ուղևորվում դեպի Չինաստան, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ, Կատարի բանակցային պատվիրակությունը գտնվում է Թեհրանում՝ փորձելով աջակցել Իրանի հետ պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի կնքմանը։ Այս ծովային երթուղով մատակարարումների անկայունության ֆոնին, կատարական հեղուկացված բնական գազով բեռնված երրորդ լցանավի այս անցումը տեղի է ունենում այն բանից գրեթե երկու շաբաթ անց, երբ նախորդ բեռն անցել էր նեղուցով՝ Իրանի և Պակիստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ 211 հազար 842 խորանարդ մետր տարողությամբ Al Sahla նավը դուրս է եկել Կատարի Ռաս Լաֆան նավահանգստից և, ըստ LSEG մոնիտորինգային ծառայության տվյալների, պետք է չինական Տյանցզինի Հեղուկացված բնական գազի տերմինալ հասնի հունիսի 14-ին։



