Ո՞վ է նա. Արդարադատության ակադեմիան նոր ռեկտոր ունի

168.am -ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 22-ին, Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ Տաթևիկ Սուջյանը: Ավելի վաղ Ակադեմիայի ռեկտորի պաշտոնում 10 տարի պաշտոնավարած Սերգեյ Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել: Մասնագիտական հանրույթը բավականին դրական է բնութագրում Տաթևիկ Սուջյանին՝ շեշտելով հատկապես նրա մասնագիտական պատրաստվածությունն ու մարդկային որակները: Սուջյանը բավականին լավ ընկալում ունի նաև ուսանողների շրջանում: 2019 թվականի փետրվարի 1-ից մինչ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում ընտրվելը Տաթևիկ Սուջյանն աշխատում էր ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում: Աշխատել է նաև Արդարադատության նախարարությունում և չնայած իր երիտասարդդ տարիքին՝ լուրջ աշխատանքային փորձառություն ունի:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով