Հնդկաստանը ձգտում է ավելի շատ նավթ գնել ԱՄՆ-ից՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին․ Al Jazeera

Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին՝ Հնդկաստանը ձգտում է ավելացնել ԱՄՆ-ից նավթի գնումների ծավալը։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին հայտնել է «Kpler» բիզնես-վերլուծական հարթակի էներգետիկ հարցերով առաջատար վերլուծաբան Սումիտ Ռիտոլիան։ Նա նշել է, որ թեև ԱՄՆ-ն ի վիճակի է ավելացնել Հնդկաստան մատակարարվող նավթի ու գազի ծավալները, այդուհանդերձ, դա չի կարող ամբողջությամբ փոխարինել մերձավորարևելյան հումքին։ Ռիտոլիան հավելել է նաև, որ աճել է նաև Հնդկաստանից ռուսական նավթի արտահանման ծավալը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այժմ գտնվում է Հնդկաստանում՝ էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում գործարքներ կնքելու նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6102

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով