Ինչ-որ շփոթմունք կա. Սերժ Թանկյանը հերքել է SOAD-ի՝ առաջիկա երևանյան համերգի մասին լուրերը

Սերժ Թանկյանը հերքել է հուլիսին Երևանում SOAD-ի սպասվող համերգի մասին լուրերը: Նա իր ինստագրամյան էջում հանդես է եկել հաղորդագրությամբ: «SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա այս հարցի շուրջ: Մենք մտածում էինք նվագել այս տարի՝ հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել՝ կազմակերպչական և ժամանակային որոշ մարտահրավերների պատճառով: Մենք հայտարարություն կտարածենք, երբ նոր ամսաթիվ ունենանք: Շնորհակալություն»,-գրել է երաժիշտը: Հավելենք, որ SOAD-ի՝ հուլիսին կայանալիք երևանյան համերգի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը նրան դիմել էր՝ խմբին Հայաստան հրավիրելու խնդրանքով: Փաշինյանը նշել էր, որ համերգը տեղի է ունենալու հուլիսին՝ Հանրապետության հրապարակում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով