Լիբանանի հարավում և Իսրայելի հյուսիսային շրջաններում գտնվող իսրայելական զորքերը ենթարկվել են «Հեզբոլլահ»-ի հարձակմանը, տեղեկացնում է Tasnim-ը՝ հղում անելով «Հեզբոլլահ» շարժման հայտարարությանը։ «Հեզբոլլահ»-ի հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում այն 12 հարձակում է իրականացրել իսրայելցիների դեմ։ Հարձակումները ներառել են հարվածներ ռազմական տեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ճնշման համակարգերի և իսրայելական հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի արձակման կայանքների ուղղությամբ։ Հարձակումները կատարվել են ի պատասխան Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և հարավային գյուղերի վրա հարձակումների։ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված է հասցրել իսրայելական ռազմական ինժեներական մեքենային Լիբանանի հարավային Բինթ-Ջբեյլ քաղաքում։



