Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Կիևին, որի ընթացքում վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրթիռներից մի քանիսը հարվածել են Կիևի Շևչենկովսկի շրջանին, որտեղ գտնվում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։ Հարվածների հետևանքով կոտրվել են դեսպանատան պատուհանները։



