Սանկտ Պետերբուրգում Մարիինյան թատրոնի դերասանը սաքսոֆոն նվագելու համար կրակել է 11-ամյա տղայի վրա

Սանկտ Պետերբուրգում Մարիինյան թատրոնի դերասանը կրակել է 11-ամյա տղայի վրա, քանի որ վերջինս նրա պատուհանների տակ սաքսոֆոն էր նվագում, հայտնում է «Ֆոնտանկա»-ն։ Դերասանը, որը բնակվում է Մինսկի նրբանցք 1-ի հարևան շենքում, պատուհանից կրակել է երիտասարդ երաժշտի ուղղությամբ։ Ատրճանակը պարզվել է՝ օդաճնշական է եղել։ «Ֆոնտանկա»-ի տվյալներով, տղային հիվանդանոց են տեղափոխել այտին ստացած վերքով և կզակի շրջանում օտար մարմնով։ Բժիշկները հեռացրել են գնդակը։ Դերասանին ձերբակալել են, հարուցվել է խուլիգանության գործ։ 38-ամյա տղամարդը ծագումով Ղազախստանից է, հաշվառված է մնջախաղի խմբում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով