Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, որն այցելել է Օսիպյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ «Անազատության մեջ գտնվելով՝ նա շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, իսկ արդեն մայիսի 21-ին Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6098

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով