Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավարը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի կաշառքի գործով

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտնում է Interpresssnews-ը։ Համապատասխան որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նանա Շամատավան։ Լևան Ախոբաձեն եղել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի տեղակալը։ Նա ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության կողմից՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու փաստով։ Քննության տվյալներով, Պետական անվտանգության ծառայության նախկին փոխղեկավարը միջնորդների միջոցով գործարարին խոստացել է աջակցել դրամական միջոցների վերադարձի հարցում, ինչի դիմաց պահանջել է 500 000 լարի կաշառք, սակայն արդյունքում կողմերը համաձայնել են փոխանցել 250 000 լարի։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» ենթակետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին որևէ գործողություն կատարելու և նույն նպատակին հասնելու համար իր ծառայողական հեղինակությունն օգտագործելու նպատակով դրամական միջոցների ուղղակի պահանջ և ստացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), ինչը նախատեսում է ազատազրկում 11-ից 15 տարի ժամկետով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6096

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով