Սպառնում են

Հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։ Մինչ Ռուսաստանում սկսել են խոսել ԵԱՏՄ-ից Հայաստանի «քաղաքական ապահարզանի» մասին, Հայաստանի իշխանություններն այն թեզն են առաջ տանում, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն։ Իրականում իշխանությունները ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունեն, այլ այս պահին, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չեն կարող նման օրակարգ ունենալ, որովհետև դա կլինի ինքնասպանություն Հայաստանի համար։ Հայաստանը ոչնչով պատրաստ չէ ԵԱՏՄ-ից դուրս գալուն։ Նախ, որ նրան ոչ մի այլ տեղ չեն սպասում, և երկրորդ՝ այլընտրանքային հնարավորություններ չեն ստեղծել՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կորուստները գոնե ինչ-որ չափով փոխհատուցելու համար։ Դրա համար այս պահին նախընտրում են մնալ ԵԱՏՄ-ում, որտեղից Հայաստանը տնտեսական օգուտներ է ստանում, չնայած իշխանության քաղաքական կողմնորոշումները բացահայտ այլ ուղղությամբ են գնում։ Այս պահին Հայաստանի իշխանությունների ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը միանգամայն բնական է։ Այլ բան, թե նման քաղաքական կողմնորոշումներով՝ այնտեղ որքանով են պատրաստ հանդուրժել Հայաստանի գտնվելը։ Այն, ինչ անում են, բնականաբար, շատերին դուր չի գա։ Ուստի կարող են անգամ չսպասել Հայաստանի իշխանությունների որոշմանը և սեփական նախաձեռնությամբ հանդես գան։ Չնայած Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ ԵԱՏՄ կանոնակարգերն իրենց թույլ են տալիս արգելափակել այդ գործընթացը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6103

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով