Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը` Ռուբեն Վարդանյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Իմ սիրելի՛ ընկեր Ռուբեն Վարդանյան, Այսօր քո ծննդյան օրն է, բայց հայ ժողովրդի համար սա նաև ուժի, արժանապատվության և հայրենասիրության օր է։ Դու մնացել ես ամուր՝ նույնիսկ անազատության մեջ, և քո կամքը հույս ու հավատ է ներշնչում հազարավոր մարդկանց։ Ծննդյանդ օրվա առթիվ մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ ուժ և շուտափույթ ազատություն ադրբեջանական գերությունից։ Թող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։ Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից։ Հարգանքով՝ քո ընկեր Գագիկ Ծառուկյան»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6103

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով