Թեհրանը որևէ պարտավորություն չի ստանձնել միջուկային հարցի վերաբերյալ՝ որպես Միացյալ Նահանգների հետ հնարավոր նախնական համաձայնագրի մաս, սա կլինի բանակցությունների առանձին թեմա, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան դիվանագետի։ Washington Post թերթը, հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս վերջնականապես չի կնքվել, նախատեսում է, որ Թեհրանը պետք է հրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից: «ԱՄՆ-ի հետ միջուկային հարցերի և բարձր հարստացված ուրանի վերաբերյալ նախնական համաձայնագրի նախագծում մյուս կողմին որևէ պարտավորություն չի տրվել»,- ISNA-ն մեջբերում է իրանցի դիվանագետի խոսքերը, ում ինքնությունը չի բացահայտվում: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնեն, միջուկային հարցը կդառնա 60-օրյա բանակցությունների առարկա, որի դիմաց ԱՄՆ-ն պետք է վերացնի պատժամիջոցները և ապասառեցնի ակտիվները, իսկ ամերիկյան ուժերը պետք է լքեն Իրանին հարակից տարածքները։



