Գալիք ընտրությունները՝ գլոբալ հակասությունների բեռի ներքո. Ինչո՞ւ է ՀՀ ժամանում Մարկո Ռուբիոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաղը նախատեսված պաշտոնական այցը Երևան դուրս է սովորական դիվանագիտական արարողակարգի շրջանակներից և կրում է ընդգծված ներքաղաքական երանգավորում։ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական վճռորոշ ընտրությունների նախաշեմին Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյայի հայտնվելը հայաստանյան մայրաքաղաքում ուղղակի ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները փորձում է իր քաղաքական կշռով ազդել ներքաղաքական գործընթացների վրա և սեփական շահերից ելնելով՝ վերահսկելիության գոտում պահել իշխանությունը Հայաստանում։ Թեև վստահաբար գլխավոր օրակարգը պտտվելու է ԹՐԻՓՓ պրոյեկտի շուրջ։ Նախընտրական թեժ քարոզարշավի փուլում այսպիսի մակարդակի այցելությունները փաստում են արտաքին ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան ընտրությանն ուղղորդում տալու ձգտումը, ինչը Վաշինգտոնն օգտագործում է Երևանին սեփական աշխարհաքաղաքական ուղեծրին կապելն անշրջելի դարձնելու համար։ Սա նորություն չէ, այլ ամերիկյան կողմից իրականացվող հետևողական ռազմավարության շարունակություն. դեռևս ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան դրեց այս միտման հիմքերը։ Այն ժամանակ Վենսը, խոսելով տարածաշրջանային նախագծերի և հունիսի 7-ի ընտրությունների մասին, արեց արևմտյան դիվանագիտության համար աննախադեպ ուղղակի և ուղղորդող հայտարարություն՝ նշելով. «Հարցն այն է, թե ինչպես անենք, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի, ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6140

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով