Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ։ Դատական գործընթացը սկսվում է այսօր։ Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր տեղեկություն կա, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները: «Բաքվում պահվող 15 գերիներին վերաբերող դատավճիռներ են բողոքարկվել, բայց քանի որ գործել են հանրային պաշտպանները, որոնց նկատմամբ պատշաճ վստահություն չկա, տեղյակ չենք, թե ում բողոքն է վարույթ ընդունվել, բայց կարծում ենք, որ դատավարության սկսվելուց հետո կտեղեկանանք»,- մասնավորապես նշել է Սահակյանը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով