Լիբանանում իսրայելական hարձակnւմների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,185-ի

Առնվազն 34 լիբանանցի է զոհվել մեկ օրում երկրի հարավային և արևելյան շրջաններին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով, հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։ Դրա տվյալներով՝ ևս 62-ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիների ընդհանուր թիվը հասել է 3,185-ի, վիրավորներինը՝ 9,633-ի»,- նշվում է գերատեսչության ամփոփագրում։ Ինչպես նշել են առողջապահության նախարարությունում, հարավային Նաբատիա նահանգի և Բեկաայի հովտի բնակավայրերում, որոնք ենթարկվել են ռմբակոծությունների, փրկարարների թիմերը շարունակում են փլատակների մաքրումը, ուստի զոհերի և տուժածների թիվը կարող է աճել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6122

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով