Հյուսիսային Կորեան մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեայի զինվորականները երեքշաբթի օրը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ են արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Հրթիռներն արձակվել են Փհենան-Պուկտո նահանգի Չոնջու քաղաքի մերձակայքից։ Խոսքն այն հրթիռների մասին է, որոնց թռիչքի հեռահարությունը, ըստ Հարավային Կորեայի զինված ուժերի դասակարգման, չի գերազանցում 300 կիլոմետրը։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ևս Կորեայի Հանրապետության զինված ուժերը հայտնել էին Սինփհո քաղաքի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման մասին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6122

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով