ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ընթացող դիվանագիտական բանակցությունները առաջադիմում են, սակայն ընդգծել է, որ հնարավոր վերջնական գործարքը պիտի շաղկապվի «Աբրահամյան համաձայնագրերի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Truth Social» հարթակում արված հրապարակմամբ մեջ Թրամփը նշել է. «Կա՛մ դա կլինի հիանալի համաձայնագիր բոլորի համար, կա՛մ ընդհանրապես համաձայնություն չի լինի, և մենք կվերադառնանք բախումներին՝ ավելի մեծ ու հզոր թափով»։ ԱՄՆ նախագահը շեշտել է նաև, որ Իրանի հետ համաձայնության հասնելու դեպքում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Պակիստանի, Կատարի և Հորդանանի միացումը «Աբրահամյան համաձայնագրերին» պետք է լինի «պարտադիր»: Նա նշել է նաև, որ Իրանի դեմ սահմանված ծովային շրջափակումը կգործի այնքան ժամանակ, մինչև վերջնական համաձայնություն ձեռք բերվի և հորդորել է իր բանակցային թիմին չշտապել: Այժմ իրանական պատվիրակությունը գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմին վերջ դնելու բանակցությունների շրջանակում։ Հիշեցնենք, որ «Աբրահամյան համաձայնագրերը» ստորագրվել են 2020-ի սեպտեմբերի 15-ին՝ Թրամփի առաջին նախագահության օրոք։ Դրանք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ ՝Նպատակը արաբաիսլամական հարաբերությունների կարգավորումն է։



