Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։ Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդվին Շահինյանը և 12-րդ դասարանի աշակերտ Վերոնիկա Օհանյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Նիկոլյանը։ Թիմը ղեկավարել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի դասավանդող Սյուզան Մարությանը։ Օլիմպիադան բաղկացած էր երեք փուլից՝ տեսական (անհատական), գործնական (անհատական) և նախագծային (թիմային)․ ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներ արժանացել են բրոնզե մեդալների: Կենսաբանության առաջին միջազգային բաց օլիմպիադայում մեր թիմն արժանացել էր 4 բրոնզե մեդալի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով