Ջեյհուն Բայրամովը Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ -ները: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգում և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված միջազգային համակարգի ամրապնդում» թեմայով բաց բանավեճերին մասնակցության շրջանակներում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել հետհակամարտային շրջանում տարածաշրջանի ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև տարածաշրջանում ականային սպառնալիքի մասին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6130

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով