Ազգային ժողովի նիստը չի կայացել. պատգամավորները քվորում չեն ապահովել

Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը չի կայացել։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, սակայն ոչ ավելի, քան 4 ժամ։ Նիստերի դահլիճում, բացի Հակոբ Արշակյանից, ներկա էին միայն պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ից Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Խորհրդարանական երկու ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը ևս առաջադրվել են առաջիկա ընտրություններում և քարոզարշավի ակտիվ փուլում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6130

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով