Սինգապուրի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա

Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը պաշտոնական այցով ժամանել է Փհենյան՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Սինգապուրի պատվիրակության ինքնաթիռը մայիսի 26-ին վայրէջք է կատարել Փհենյանի միջազգային օդանավակայանում: Բարձրաստիճան հյուրին դիմավորել են արտաքին գործերի փոխնախարար Պակ Սան Գիլը և Սինգապուրում Հյուսիսային Կորեայի արտակարգ և լիազոր դեսպան Լի Գիլ Սոնը: Առաջիկա բանակցությունների և այցի ծրագրի մանրամասները չեն հրապարակվել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6136

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով