Բարի գալուստ մոլդովական Հայաստան

«168 Ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ներսում և դրսում սատարող ուժերի կողմից ընդդիմադիր ուժերի, գործիչների և լրատվամիջոցների մասին տարածվող կեղծիքներին, գրել է. «Էն, որ ասում էին՝ մոլդովական սցենար, ու սրանք օգնություն էին խնդրում եվրոչինովնիկներից, արդեն իսկ ամբողջությամբ գործի է դրվել Հայաստանում: Մենք հիմա դրա մեջ ենք: Բառացիորեն նույն սցենարը` նույն երկրներում գործող մեդիա-վերլուծական հարթակների, կասկածելի կենտրոնների կասկածելի ֆինանսավորմամբ ֆոնդերի միջոցով (նույն «Досье» կենտրոնը և այլ հարթակներ տառացիորեն նմանօրինակ «աղմկահարույց հետաքննություններ» հրապարակեցին ժամանակին նաև Վրաստանում, Մոլդովայում, կասկածելի, կեղծիք պարունակող այդ նյութերը տարածեցին տեղի իշխանական մեդիաների, իրենց խոսափող ՀԿ-ների, բլոգերների միջոցով` ընդդեմ ընդդիմադիր թեկնածուների և ուժերի), որոնց հիմնադիրը Խոդորկովսկին է (և ոչ միայն), նույն կեղծ արտահոսքերը` իբր ներքին փաստաթղթերի ու հեռախոսային զանգերի վերծանումների վրա հիմնված` նույն աղբյուրներին հղումներով… Մոլդովայում էլ ընդդիմադիր գործիչներին, բոլոր ընդդիմախոսներին իշխանությունները և նրանց աջակցող ներքին և արտաքին շրջանակները պիտակավորեցին որպես Կրեմլի, Պուտինի ագենտներ, «օտարերկրյա գործակալներ», լրտեսներ, պետական դավաճաններ…

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով