ԱՄՆ-ն կազմել է Իրանում թիրախների նոր ցանկ. NBC

Պենտագոնը մշակել է Իրանում լրացուցիչ թիրախների ցանկ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշի վերսկսել գրոհները Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների և ազգային անվտանգության փորձագետների տվյալների վրա։ «Պենտագոնը մշակել է լրացուցիչ թիրախների ցանկ այն դեպքի համար, եթե նախագահը (Թրամփը) որոշի վերսկսել ռազմական գործողությունները (Իրանի դեմ)», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հաջողությամբ են ընթանում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6137

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով