5 լավագույն կրթական գաղափար․ Հայաստանում և Վրաստանում ամփոփվեց WIN4Education ծրագիրը

Հայաստանում և Վրաստանում ամփոփվեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնած WIN4Education տարածաշրջանային ծրագիրը։ Վեց ամիս շարունակ Հայաստանից և Վրաստանից ծրագրում ներգրավված ավելի քան 200 մարզաբնակ կանայք և երիտասարդներ անցել են ԳՏՃՄ կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող կարողությունների զարգացման և մենտորության անվճար ծրագիր՝ բացահայտելով իրենց կրթական փորձառությունը նորարարական գաղափարների վերածելու ներուժը։ Ծրագրի հայաստանյան փուլը պաշտոնապես ամփոփվել է մայիսի 23-ին՝ ԵՊՀ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) անցկացված «Լավագույն գաղափար» եզրափակիչ մրցույթով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով