Ռուսաստանը պատրաստ է Իրանից դուրս բերել հարստացված ուրանը. ԱԳ փոխնախարար

Իրանից բարձր հարստացված ուրանը դուրս բերելու Ռուսաստանի առաջարկն առաջվա պես գտնվում է սեղանին: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Ուրանը Ռուսաստան տեղափոխելու մեր առաջարկը, որի մասին բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահը, կողմերի համար ընդունելի քայլերի հաջորդականությամբ, որպեսզի այդ նյութը, վերջին հաշվով, օգտագործվի իրանական ռեակտորների համար վառելիք արտադրելու նպատակով, սեղանին է մնում։ Մենք այն հետ չենք կանչում», – ասել է Ռյաբկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6136

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով